Հայաստանի գյուղերում գյուղապետերը ակամայից կեղծում են պատմությունը
Հայաստանի գյուղերում գյուղապետերը ակամայից կեղծում են պատմությունը:
Վերջին շրջանում մոդա է դարձել գյուղերի մուտքերը բազալտե կամ տուֆից կամարներով կառուցապատել: Իսկապես գեղեցիկ է, շատ գեղեցիկ, բայց չգիտեմ ում ցուցումով կամ ում մտքի փայլատակումով այն սյուների վրա, որոնք իրենց վրա են պահում կամարը, գրում են տվյալ գյուղի վերաբնակեցման թվականը, որը որպես կանոն 1828 - 30թ.թ. է , իսկ մյուս սյունի վրա գրվում է տվյալ կամարի կառուցման տարեթիվը, ասենք՝ 2016թ., իսկ կամարին, բնականաբար գյուղի անունը:
Եթե այդ կողմերով անցնի արտասահմանից զբոսաշրջիկը, ապա առաջին բանը, որ մտքով կանցնի, դա տվյալ բնակավայրի ծննդյան և մահվան թվերն են, իսկ եթե մի քիչ բիթի զբոսաշրջիկ լինի, ապա կմտածի, որ այդ գյուղը հիմնադրվել է 1828-30թ.թ.-ին, այսինքն ոչինչ, որ Ալաշկերտից եկածները եկել ու վերաբնակվել են մեկ այլ շատ ավելի հին հայկական գյուղում, որը այդ ժամանակ բնակեցված չի եղել: Դուրս է գալիս, որ մենք մեր ձեռքով մեր հիմքը դնում ենք 1828-30թ.թ.-ից: Սա շատ լուրջ հարց է:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք