Մոսկվայի կենտրոնում բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել անցորդներին
Մոսկվայի կենտրոնում բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել երկու անցորդների և թաքնվել դեպքի վայրից: Այս մասին գրում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը:
Ինչպես հայտնել են իրավապահ մարմինների մամուլի ծառայությունում, դեպքի հետևանքով տուժել է երկու մարդ:
Աշխատակցուհու խոսքով՝ այս պահին ոստիկանները որոնում են տվյալ ավտոմեքենան:
Գործակալության աղբյուրը հաղորդել է, որ ոստիկանները բեռնատարին հետևում են Վոլգոգրադի պողոտայի շրջանում: