Ովքե՞ր Երևանում անակնկալ այցելեցին իրանցի երգչուհի Գուգուշին (տեսանյութ)
![](/timthumb.php?src=disc/30-08-17/212899f5fa94297ec58009f360022405.jpg&w=450)
Այս օրերին իրանցի երգչուհի Գուգուշը Երևանում է: Այսօր նա հանդիպել է լրագրողների հետ: Հանդիպման վերջում Գուգուշին ջերմ անակնկալ էր սպասվում: Սրահում հայտնվեց նրա հոր լավագույն ընկերը՝ Թեհրանում հայտնի հայազգի երգիչ Գուգուշ (Գուրգեն) Վանաքին, ում պատվին էլ երգչուհին տարիներ առաջ ընտրել էր իր բեմական կեղծանունը: Ավելի ուշ նրան ողջունելու եկավ նաև երգչուհի Լիլիթ Կարապետյանը՝ որդու հետ: