Իսրայելը դադարեցնում է ռազմական դրոնների մատակարարումը Ադրբեջանին և միակողմանի խզում պայմանագիրը
Իսրայելական «Հաարեց» թերթը գրում է, որ Իսրայելի պաշտպանության նախարարարությունը, հետաքննելով և պարզելով, որ այդ երկրի «Աէրոնավթիքս» ընկերության մասնագետները ադրբեջանական կողմի պահանջով Ադրբեջանին տրամադրվող ռազմական դրոնների ցուցադրական հարձակում են արել հայկական դիրքերի վրա, դադարեցրել է «Աէրոնավթիքսի»՝ Ադրբեջանին ռազմական դրոններ վաճառելու լիցենզիան, ընկերությանն արգելել այսուհեը ռազմական անօդաչու սարքեր տրամադրել Ադրբեջանին ու պարտադրել է չեղյալ հայտարարել առաջիկա երկու տարվա համար արդեն իսկ առկա վաճառքի պայմանագիրը։
Հ.Գ. ու այս պատմության մեջ գիտեք ի՞նչն է ամենատխուրը: Որ Հայաստան պետություն ու ՀՀ ԱԳՆ չկան աշխարհում, որ այդ մասին ժամանակին ծանուցեին, և տևական ժամանակ պահանջվեց, մինչև Իսրայելի պետությունն ինքը չգիտես որտեղից տեղեկություն ստանար այդ մասին, այն հետաքններ ու դրա հաստատման հիմքով իսրայելական ընկերությանն արգելեր այսուհետ Ադրբեջանին զենք վաճառել:
Նաիրի Բադալյան. Ֆեյսբուք