Չենինգ Տատումը կարոտում է իր դստերը
Հոլիվուդյան դերասան Չենինգ Տատումը, ով վերջերս է հայրիկ դարձել, իր ինստագրամում հպարտացել է նորածին դստեր՝ Էվերլիի լուսանկարով:
2012թ.-ի աշխարհի ամենասեքսուալ տղամարդը խոստովանել է, որ հայրությունը ստիպել է իրեն նորովի նայել աշխարհին:
«Մինչ նկարահանման գործընթացի սկիզբը Դյուեն Տատումը հղի չի եղել, մենք իմացել ենք այդ մասին ֆիլմի նկարահանման ժամանակ, հանգամանքերի բերումով ֆիլմում էլ դուստր ունեմ, իսկ այժմ մենք մեր աղջիկն ունենք. աշխարհի ամենահրաշալի արարածը»,-պատմել է Չենինգը:
Դերասանը հոգ է տանում ոչ միայն դստեր մասին, այլ նաև կնոջ` անհանգստանալով, որ վերջին ժամանակներս նա շատ է հյուծվել:
Ամենաշատը դերասանն անհանգստանում է դստեր հետ բաժանման պատճառով. ամեն անգամ գնալով տնից նա տանջվում է և երազում տուն վերադառնալու մասին: