Կիևում առևանգել են ռուսական Առաջին ալիքի լրագրողին (լուսանկար)
Այսօր Կիևում գրասենյակի մոտից առևանգել են ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքի լրագրող Աննա Կուրբատովային: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Լրատվամիջոցի փոխանվմամբ, ավելի վաղ նրա հասցեին սպառնալիքներ են հնչել` կապված Ուկրաինայում իրադարձությունների լուսաբանման հետ: Կիև իր վերջին գործուղման ժամանակ Աննա Կուրբատովան լուսաբանել է Ուկրաինայի Անկախության օրվան նվիրված միջոցառումները, նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողների մասնակցությամբ շքերթը:
Անհետացումից 3 օր առաջ Կուրբատովայի անունը ներառվել է ուկրաինական «Խաղաղարար» կայքի «սև ցուցակում»:
Ծագումով սևաստոպոլցի լրագրողին մեղադրում են «իրադարձությունների տենդենցիոզ լուսաբանման» և հակաուկրաինական քարոզչություն կատարելու մեջ:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: