Ալիևի հրամանով Ադրբեջանի կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ և կրճատումներ են իրականացվում
Ադրբեջանի նախագահի հրամանով կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են իրականացվում:յս մասին գրում է «minval.az»-ը:
Անցկացվող կառուցվածքային փոփոխությունները կապված են ճկունության ապահովման հետ: Միմյանց գործառույթները կրկնող բաժինները կվերացվեն կամ կմիավորվեն:
Հրամանագրի համաձայն՝ կառավարության մարդասիրական և սոցիալական բաժինները կմիավորվեն, և նոր բաժինը կանվանվի Մարդասիրական և սոցիալական հարցերի բաժին: Կապի և տրանսպորտի բաժինները կմիավորվեն Շինարարության և հաղորդակցությունների հարցերով բաժնի հետ:
Այնուհետև արտաքին տնտեսական կապերի բաժինը կմիավորվի ԱՊՀ երկրների հետ կապերի բաժնի հետ և կանվանվի Միջազգային կապերի բաժին: Կառավարության աշխատակազմի ընդհանուր բաժինը կվերացվի և կստեղծվի Փաստաթղթերի և քաղաքացիների դիմումների հետ աշխատանքի հարցերով բաժին:
Տեղեկությունների համաձայն՝ կիրականացվեն նաև կրճատումներ:
Սպասվում է, որ կրճատումները վերաբերելու են ոչ միայն բաժինների ղեկավարներին, այլև փոխվարչապետերին: