Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքը կապամոնտաժվի
Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի շենքը կապամոնտաժվի: Այս մասին հարցը ներառված է կառավարության օգոստոսի 31-ի նիստի օրակարգում: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը գործադրին է ներկայացրել կառավարության որոշման մի նախագիծ, որով նախատեսվում է ինստիտուտի շենքը քանդել՝ նոր շենք կառուցելու նպատակով:
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքի նկատմամբ կառավարության 2007 թվականի որոշմամբ ճանաչվել էր բացառիկ՝ գերակա հանրային շահ:
Նշված տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 4875.5 քմ, որը ծանրաբեռնված է երրորդ անձանց պատկանող անշարժ գույքերով: Ամիրյան 26 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման համար նախատեսված տարածքը կազմում է 1278.07 քմ, որից 1006.98 քմ մակերեսը հանդիսանում է պետական և երեք մասնավոր անձի ընդհանուր բաժնային, իսկ 271.09 քմ մակերեսով հողամասը Երևան համայնքի սեփականություններ:
Ներկայացված որոշման ընդունումը պայմանավորված է Կենտրոն վարչական շրջանում 1278.07 քմ ընդհանուր մակերեսով տարածքում նոր բազմաբնակարան շենքի կառուցմամբ, 955.69 քմ հողամասի վրա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հին շենքը ապամոնտաժելու և նոր շենքի կառուցմամբ և Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքի բարեկարգմամբ:
Այս ծրագրի հետ կապված կրթության եւ գիտության նախարարությունը սկզբունքային առարկություններ չի ներկայացրել: Առարկություններ չի ներկայացրել նաեւ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: