Ռուսաստանում հայ գործարարի են սպանել
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում ոստիկանները փնտրում են տեղացի հայ գործարար Կամո Հարությունյանին սպանած անհայտ անձին: Այս մասին հայտնում է URA.RU-ն:
Ոստիկանության տվյաներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել գործարարի տան շքամուտքի մոտ: Ըստ նախնական վարկածի՝ սպանության պատճառը Կամո Հարությունյանի և անհայտ անձի միջև առաջացած վեճն է եղել:
Վարկածներից մեկի համաձայն` սպանության պատճառ է դարձել կոնֆլիկտը: 36-ամյա Հարությունյանը իր տան շքամուտքի մոտ է եղել‚ որտեղ էլ իրեն սպասելիս է եղել անհայտ անձը: Նրանց միջև տեղի ունեցած վեճից հետո անձը հանել է ատրճանակը և կրակել, ինչից հետո փախուստի է դիմել:
Ոստիկանությունը տեղի ունեցածի ականատեսների է թնտրում: Քրեական գործ է հարուցվել: