Ստամբուլում ձերբակալվել են «ԻՊ» անդամներ, որոնք պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել
Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչության օպերատիվ խմբերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների հայտնաբերման ուղղությամբ նախօրեին 2 օպերացիա են իրականացրել: Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ը:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի ՝ իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են 6 օտարերկյա քաղաքացիներ, որոնք կասկածվում են «ԻՊ»-ի անդամ լինելու մեջ: Ըստ աղբյուրի՝ վերջիններս պատրաստվում էին Թուրքիայում ահաբեկչական հարձակում իրականացնել:
Վերոնշյալ անձանց բնակության վայրերում իրականացված հետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ ապացույցներ՝ առ այն, որ վերջիններս հանդիսանում են «ԻՊ» անդամ: