Մելանյա Թրամփին ծաղրել են աղետի գոտի բարձրակրունկներով գնալու համար (լուսանկարներ‚ տեսանյութ)
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին ծաղրել են «Հարվի» փոթորկի հետևանքով վնասներ կրած Տեխասում բարձրակրունկներով ներկայանալու համար: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
ԶԼՄ-ների և համացանցաբնակների ուշադրությունը գրավել է այն, որ 47-ամյա Մելանյա Թրամփն ուղևորության համար բավական տարօրինակ հագուստ է ընտրել. սև տաբատ, կանաչ թրենդային բաճկոն և Manolo բարձրակրունկ կոշիկներ:
«Մելանյան 15 սանտիմետրանոց կրունկներ է հագել աղետի գոտի այցելելու համար: Այս մարդիկ պարզապես…»,- գրել է օգտատերերից մեկը: