Կրկին հորդառատ անձրևներ. հեղեղումների պատճառով Ստամբուլը «Վենետիկի է վերածվել» (լուսանկարներ)
Ստամբուլում երեկ՝ օգոստոսի 29-ին տեղացած հորդառատ անձրևները կրկին հեղեղումների պատճառ են դարձել: Այս մասին հայտնում է «Diken»-ը:
Ըստ պարբերականի՝ հեղեղումները կրկին կաթվածահար են արել քաղաքի բնականոն կյանքը‚ փողոցներում երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը դվար և գրեթե անհնար են:
«Diken»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խոշորագույն քաղաքը վերածվել է Վենետիկի: