Ստամբուլը նորից կհայտնվի ջրի տակ. 18 մլն մարդ զգուշացվել է տանից դուրս չգալու մասին
Թուքրիայում Ստամբուլի մոտ 18 միլիոն բնակիչներին օդերևութաբանները հորդորել են տնից դուրս չգալ, քանի որ քաղաքում հերթական փոթորիկն է սպասվում: Այս մասին գրում է «Diken.com.tr»-ն:
Քամու արագությունը վաղը և առաջիկա օրերին կհասնի 75 կմ/ժ-ի:
Ստամբուլին սպառնում է նաև նոր ջրհեղեղ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղական ինքնակառավարման իշխանությունները ջրհեղեղի պատճառով արտակարգ իրավիճակ էին հայտարարել: Փորձագետներն էլ հորդորել էին 160 սմ-ից կարճ հասակ ունեցող քաղաքացիներին դուրս չգալ տանից: