«Charlie Hebdo»-ն ծաղրել է Տեխասի աղետի զոհերին
Ֆրանսիական երգիծանկարների «Charlie Hebdo» ամսագիրը ծաղրել է աղետը, որը տեղի է ունեցել Տեխաս նահանգում: Բնական աղետի հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել: Այս մասին գրում է Kp.ru-ն:
Օրաթերթը նոր համարի շապիկին տեղադրել է լուսանկար, որում ջրի տակից երևում են ձեռքեր և ոտքեր, որոնք նացիստական ողջույնի ձևով են ուղղված:
Լուսանկարում նաև նացիստական դրոշներն են երևում: Լուսանկարը մակագրված է հետևյալ խոսքերով. «Աստված կա՛: Նա բոլոր նացիստներին խեղդել է Տեխասում»:
Շապիկի լուսանկարը խմբագրությունը հրապարակել է ֆեյսբուքյան էջում: