Ե՛վ մերկ, և՛ հագված. առանց ներքնազգեստի Բելլա Հադիդը՝ Նյու Յորքում (լուսանկարներ)
Համացանցում հրապարակվել են 20-ամյա մոդել Բելլա Հադիդի նոր լուսանկարները, ով ուղևորվելիս է եղել Նյու Յորքում «Victoria's Secret»-ի գրասենյակ՝ զգեստ փորձելու: Լուսանկարիչներին Բելլան զարմացրել է նրանով, որ բավականին համարձակ հագուկապով է եղել՝ առանց ներքնազգեստի: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Նրա մարմնագույն բոդին ընդգծել է, որ մոդելն առանց կրծկալի է:
Ավելի վաղ Բելլան իր երկրպագուներին ուրախացրել էր՝ հաստատելով, որ Շանհայում կայանալիք «Victoria's Secret 2017»-ի «հրեշտակն» է դառնալու: Կարծես թե այս լուրի առթիվ էլ մոդելը որոշել էր ցուցադրել սուպերկազմվածը:
Բելլայի համարձակ քայլը գովելի է: