Իսկապես աննորմալություն է, երբ միլիոնանոց քաղաքում քայքայված գործարան է վառվում, բայց տեղեկատվական շտաբ չկա
Ի՞նձ է թվում, թե իսկապես աննորմալություն է, որ երբ մեկ միլիոնանոց քաղաքում՝ հնամաշ, քայքայված, քիմիական կեղտի մեջ կործանվող գործարան է վառվում, կրակը մի քանի կիլոմետրից է երևում, ծուխը, այլանդակ սև ծուխը, մեկ ամբողջ օր բարձանում է, բայց դեպքի վայրում տեղեկատվական, շտաբ, կամ կենտրոն չկա, որ քաղաքացինեերին, լրատվամիջոցներին որոշակի ժամանակում տեղեկատվություն տրամադրի։
Ինչի՞ պիտի լրատվամիջոցի ներկայացուցիչները՝ գործարանի կիսագողական, քուչի մակարդակ ունեցող պահակներին, կամ ծերեթելիոտ աշխատակցուհիներին խնդրեն, որ ինչ-որ մի պաշտոնական ներկայացուցչի հետ կապ հաստատեն։
Մեր ժամանակների տեղեկատվական «մոզգերին», կամ մոդայիկ դարձած լեզվով ասած, փիարշիկներին որ լսես իրենցից դեմք այս աշխարհում չկա։ Բա մեկը չկա՞ր էդ «մոզգերից» վերևներին հուշեր, որ նման դեպքերում տեղեկատվական կենտրոն, շտաբ էր պետք ձևավորել, որտեղից մարդիկ, լրատվամիջոցները մասնագիտական ինֆո կստանային և ոչ թե ով սմարթֆոն, կամ սելֆիի ձող ունի հրդեհի պիկի ժամանակ լույս աշխարհ գա ու ասի ժողովուրդ էս ծուխն անվնաս է։
Մկրտիչ Իսրայելյան. Ֆեյսբուք