Մի՛ մոռացեք, որ կյանք են փրկել, թացը չորից տարբերե՛ք
Դիպուկահարը պրոֆեսիոնալ էր: Ամենակարևորն է: Դիմակով տղեն համ կյանք փրկեց, համ էլ ցույց տվեց, թե ոնց կարող է անհնար թվացող դիրքից նման կրակ արձակել:
Հաջորդիվ, եթե որևէ տականքի մտքով նման բան անցնի, կհիշի էդ դիմակով մարդուն, ու էլ տենց բան չի անի:
Սա այն դեպքերից է, որ կան մարդիկ, որոնք «քլնգելու» թեմա են բռնել՝ մոռանալով գերուհու մասին:
Քլնգողներից բոլորը, ով էլ լիներ գերու կարգավիճակում, փրկվելու էր էդ դիպուկահարի պրոֆ աշխատանքից:
Քննադատեք, ոչ մեկը չի ասում մի քնննադատեք, բայց մի մոռացեք, որ կյանք են փրկել:
Հետո, մեկ-մեկ էլ շնորհակալություն հայտնել կարողացեք: Թացը չորից տարբերեք, սևը՝ սպիտակից:
Հարություն Մկրտչյան. Ֆեյսբուք