Ժիրինովսկին պատմել է ապօրինի որդու մասին
Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ և քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին պատմել է արտաամուսնական կապից ունեցած իր որդու մասին, ինչով էլ հաստատել է նախկինում տարածված լուրերը որդու մասին: Ժառանգորդը պապի ազգանունն է կրում: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Վլադիմիր Ժիրինովսկիի որդու անունը Օլեգ Էյդելշտեյն է, նա մեծացել է Հյուսիսային Օսիայում, այնտեղ նրան ճանաչում են Գազդարով ազգանունով: Նա 31 տարեկան է, զբաղվում է բիզնեսով:
Ժիրինովսկու խոստովանությունը ԶԼՄ-ները կապում են նրա հետ, որ նրա ժառանգորդը որոշել է սեփական քաղաքական կարիերան կառուցել: Նախկին բիզնեսմենը կառաջադրվի Հյուսիսային Օսիայի խորհրդարանում հոր կուսակցությունից: Ժիրինովսկին անձամբ է գնացել որդուն սատարելու, որտեղ էլ հաղորդել է, որ նրա հարազատ հայրն է:
Ժիրինովսկու և Ժաննա Գազդարովայի սիրավեպը սկսվել է տարիներ առաջ Կուբայում: