Ժիրինովսկին նշել է Պուտինի 3 գլխավոր սխալները
Վլադիմիր Ժիրինովսկին նշել է Վլադիմիր Պուտինի երեք գլխավոր սխալները նախագահի պաշտոնում: Որպես գլխավոր սխալ քաղաքական գործիչը նշել է երկրի տարածաշրջանների ամրապնդումից հրաժարվելը: Իր հայտարարությունը Ժիրինովսկին արել է լրագրող Յուրի Դուդի հետ հարցազրույցում:
«Նրանք վեց ինքնավար շրջան վերցրեցին և կանգնեցին, դա սխալ է, պետք է շարունակել»,- նշել է Ժիրինովսկիին:
Որպես երկրորդ սխալ Ժիրինովսկին նշել է Ռուսաստանի և ողջ Ուկրաինայի միավորումից հրաժարվելը: Քաղաքական գործիչը նշել է, որ Պուտինը պետք է «վերցներ ողջ երկիրը», այլ ոչ թե միայն Ղրիմը: Երրորդ սխալը, ըստ Ժիրինովսկու, փոքր բիզնեսին աջակցելու մեխանիզմների բացակայությունն է: