Դիմում եմ Կենտրոնի թաղապետին. Վստահ եմ, որ գոնե երեխաների անվտանգության համար մի բան կմտածեք (լուսանկար)
Դիմում եմ Կենտրոնի թաղապետին
Սա Հյուսիսային պողոտա տանող ճանապարհներից մեկն է /Խուլ ու համրերի շենքի կողմից/։ Ճանապարհի քայլելու հատվածում անսպասելի սենց մի հատ մուտք կա, որը վտանգավոր է երեխաների համար ու անուշադիր մարդկանց համար։ Հասկանում եմ, որ արտադրական տարածքա, բայց գիշերը կարաս չնկատես ու ընկես փոսը։
Խնդրում եմ` կամ փակեք էս մասը, կամ լույսով սլաքի միջոցով տեղեկացրեք մարդկանց, որ շուտով փոսա լինելու, որպեսզի շրջանցեն։
Վստահ եմ, որ գոնե երեխաների անվտանգության համար մի բան կմտածեք։
Կանխավ շնորհակալ եմ:
Անկախ Հայաստան. Ֆեյսբուք: