Սիրիային հումանիտար օգնություն ենք պարբերաբար առաքում, դա ահաբեկիչներից թաքուն է լինո՞ւմ
Առաջինը՝ ամեն դեպքում Հայաստանի միջազգային հեղինակությունը պահանջում է՝ որպես կայացած ու պատրաստված բանակ ունեցող պետություն, իր մասնակցությունն ունենալ միջազգային մարդասիրական առաքելություններում:
Երկրորդ՝ ժամանակին, երբ ՆԱՏՕ-ի շրջանակում Հայաստանը ներգրավված էր Աֆղանստանում ու Իրաքում մարդասիրական առաքելություններում, որևէ ռիսկ կամ վտանգ չկա՞ր, թե ուղղակի ֆեյսբուքն այն չէր, ինչ հիմա է:
Կամ՝ Սիրիային հումանիտար օգնություն ենք պարբերաբար առաքում, դա ահաբեկիչներից թաքուն է լինո՞ւմ: Հարցը բնականաբար քննարկելու է, բայց ոչ հիստերիայի տիրույթում:
Կնյազ Սարոյան. Ֆեյսբուք: