Քանյե Ուեսթը երգ է գրել` ի պատասխան իրեն վիրավորած մոդելավորողի (լուսանկարներ)
Լրագրողների հետ վերջին հանդիպման ժամանակ Քանյե Ուեսթը պատմել է, որ "I Am A God" (ես Աստված եմ) երգի ստեղծման համար ոգեշնչվել է Փարիզում նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի ունեցած վիրավորական միջադեպից:
Պարզվել է, որ Նորաձևության շաբաթից մի քանի օր առաջ Քանյեին տեղեկացրել են, որ նա կարող է հրավիրվել ամենասպասված ցուցադրությանը միայն մի պայմանով. եթե չմասնակցի այլ շոուների:
«Հաջորդ օրը ստուդիայում մենք ձայնագրեցինք «Ես Աստված եմ» երգը' նման մի բան. «Հեյ, ոչ ոք չի կարող ինձ կարգադրել, ուր ես կարող եմ գնալ կամ չգնալ: Ես կենդանի ռոք աստղերից համար առաջինն եմ, ես Աքսել Ռոուզն եմ, ես Ջիմ Մորրիսոնն եմ, ես Ջիմի Հենդրիքսն եմ»:
Ինչպես նշել են լրագրողները, Քանյեի դեմքին անգամ ժպիտի նշույլ չի եղել.
«Դու չես կարող պնդել, թե սիրում ես երաժշտություն և հայտարարել, որ Քանյե Ուեսթը չի կարող գալ քո շոուին: Անգամ միտքը, որ նրանք կարող են կարգադրել, թե ես ինչ կարող եմ անել, անհեթեթ է»:
Հարկ է նշել, որ Քանյեն չտվեց իրեն վիրավորած մոդելավորողի անունը, սակայն լրագրողները կարողացան պարզել, որ ամենայն հավանականությամբ խոսքը գնում է Էդդի Սլիմանի մասին: