Սյունիքի մարզում Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունը կուժեղացվի (լուսանկարներ)
Օրերս անհայտ անձիք կրակել էին Սյունիքի մարզի Խուստուփ լեռան վրա տեղադրված Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրուն։
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրել է հուշակոթողի և հարակից տարածքի պահպանության վիճակը, մարզպետին ներկայացրել առաջարկություններ կիսանդրու վերականգման և հարակից տարածքի պահպանության ուղղությամբ, որից անմիջապես հետո սկսվել են վերականգնման աշխատանքները: Այժմ Նժդեհի արձանն ունի արժանավայել տեսք։
Վանդալիզմի նման դրսևորումներից խուսափելու նպատակով մարզպետը հանձնարարել է համապատասխան մարմիններին ուժեղացնել Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու և հարակից տարածքի հսկողությունը։
Վազգեն Սաղաթելյան. Ֆեյսբուք: