«Elle» ամսագիրը վերջին 10 տարիների ընթացքում ռեկորդային քանակով է վաճառվել՝ շնորհիվ Մակրոնի կնոջ հարցազրույցի
«Elle» կանանց համար նախատեսված ամսագիրը հարցազրույց է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ: Այս մասին գրում է «RenTv»-ին:
Այն համարը‚ որում տպագրվել է հարցազրույցը վաճառվել է ռեկորդային շատ օրինակներով: Ամսագրից վաճառվել է ավելի քան կես միլիոն օրինակ՝ այդ թվում 250 հազար օրինակ իրացվել է կրպակներում, ինչպես նաև 100 հազար օրինակ էլ վաճառվել է էլեկտրոնային եղանակով:
Առաջին տիկինը հարցազրույցի ժամանակ խոսել է նաև իր և ամուսնու՝ Էմանուել Մակրոնի միջև առկա 24 տարվա տարիքային տարբերության մասին: