Արաբական գարունը վերածվում է Տարածաշրջանային ձմռան. Արփինե Հովհաննիսյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԵԽԽՎ անդամ Արփինե Հովհաննիսյանի ելույթը՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում «Իրավիճակը Մերձավոր արևելքում» զեկույցի շուրջ:
Հարգելի պարոն նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Նախ և առաջ ցանկանում եմ շնորհավորել զեկուցողին, օբյեկտիվ և հավասարակշռված զեկույցի համար:
Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները տագնապալի ազդանշան են մեզ ուղարկում: Դա ազդանշան է առ այն, որ Արաբական գարունը վերածվում է Տարածաշրջանային ձմռան, որն էլ իր հերթին կարող է դառնալ Համաշխարհային ձմեռ: Եգիպտոսի, Թունիսի և Լիբիայի հեղափոխությունները ձախողվել են, չհասնելով իրենց նպատակներին, իսկ հեղափոխությունը Սիրիայում հաջողության է հասել միայն սեփական երկրի և ժողովրդի ոչնչացման հարցում:
Մերձավոր Արևելքում, որտեղ գերիշխում է որոշակի մտածելակերպ անհնար է բաժանարար գիծ տանել զինակիցների միջև: Եթե ալ-Նասրան պայքարում է, այսպես կոչված, չափավոր Ազատ սիրիական բանակի կողքին, ապա սխալ կլինի ենթադրել, որ օգնությունն, որն ուղղված է Ազատ սիրիական բանակին կմնա հենց նրանց ձեռքում: Օգնելով ապստամբներին և հաղթելով ռեժիմը, մենք դուռ կբացենք պատասխան ջարդերի, Ալավիտների և այլ փոքրամասնությունների' քրիստոնյա արաբների, ասորիների, դրուզերի և իհարկե հայերի նկատմամբ իրական ցեղասպանություն իրականացնելու համար:
Իրականում սա աղանդավորական պատերազմ է, այլ ոչ թե պատերազմ հանուն ժողովրդավարության եւ ազատության: Սունիների պայքարը ոչ կրոնական և երկիրը որպես աշխարհիկ պետություն պահպանող ու փոքրամասնություն կազմող շիաների համայնքի հետ, հիմնական նպատակը մահմեդական խալիֆայություն ստեղծելն է: Եթե Սաուդյան Արաբիան, Քաթարը և Թուրքիան ժողովրդավարության և մարդու իրավունքների տարածման ջատագովներն են, ապա ժողովրդավարության սահմանումը պետք է հիմնովին վերանայվի: Սաուդյան Արաբիան դաժանորեն ճնշել է շիաների ապստամբությունը հարևան Բահրեյնում, իսկ Թուրքիան իր սեփական ժողովրդի խռովությունը Թաքսիմի հրապարակում:
Եվրոպական քաղաքակրթության որոշ միջամտություն են պահանջում: Սակայն միջամտություն հանուն ինչի՞: Եվս մեկ ձախողված հեղափոխությա՞ն: Եվս մեկ տապալված պետության և ցեղասպանությա՞ն, որը մենք չենք կարողանա կանխել ճիշտ այնպես, ինչպես որ հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում և թութսիներինը Ռուանդայում եւ Դարֆուրի սեւ աֆրիկացիներինը Սուդանում: Եթե ևս մեկ տարածաշրջանային իշխանություն չեզոքացնելու նպատակին ուղղված արշավը կարդարացնի արդյունքում տեղի ունեցող Մերձավոր Արևելքի ոչ միայն քաղաքական, այլ նաև էթնիկ, կրոնական և մշակութային ողջ քարտեզի փոփոխությունը, ապա մենք, որպես արեւմտյան և հրեա-քրիստոնեական մշակույթի կրողներ մեծ խնդիր ունենք մեր երկրների հիմքում ընկած իրողությունների և արժեքների տեսլականի հետ: Իսկապես, տարածաշրջանը, որտեղ սկիզբ է առել քրիստոնեությունը, և որտեղ այն հանդիսանում էր գերիշխող քաղաքակրթություն, վերածվում է տարածաշրջանի առանց քրիստոնյաների:
Իրաքի հսկայական քրիստոնյա համայնքները, որոնք այդտեղ էին ընդամենը մի տասնյակ տարի առաջ, այժմ գրեթե ամբողջությամբ վերացել են: Եգիպտոսում ղպտիները և այլ քրիստոնյաները կարծես չեն վայելում իրենց կյանքն հեղափոխությունից հետո, իսկ Սիրիայի փոքրամասնություններն սարսափով նայում են դեպի ապագան, որն անհերքելիորեն կոչնչացնի իրենց համայնքները, իրենց ապրուստը և իրենց կյանքը:
Արդյոք շարիաթն ու սուննիների համայնքը այն նոր ժողովրդավարությու՞նն է, որ մենք կցանկանայինք տեսնել Մերձավոր Արևելքում: Արդյոք մեկ կոնկրետ մեծ համայնքի այսպես կոչված ժողովրդավարությունը այն ժողովրդավարությու՞նն է, որ մենք գիտենք:
Հանուն ինչի՞ են կամավորները Աֆղանստանից, Պարսից ծոցի երկրներից, Չեչնիայից պայքարում Սիրիայում: Հանուն ազատությա՞ն: Հանուն բազմազանությա՞ն: Հանուն հանդուրժողականության և մարդու իրավունքներ՞ի: Նրանք բոլորը միացել են որոշակի շարժման սև դրոշի ներքո, որն այլևս միայն մի խումբ չէ: Նրանց տեսլականը այն չէ հանուն ինչի մենք պայքարել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մինչ օրս, այն չէ հանուն ինչի մեր հայրերը զոհաբերել են իրենց կյանքը: Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հանդուրժողականության համար:
Ժամանակն է կանգ առնել և անդրադառնալ այս հարցին այսօր, քանի դեռ շատ ուշ չէ:
Շնորհակալություն: