Նորթը չի սիրում իր եղբորը. Քիմ Քարդաշյանը՝ երեխաների հարաբերությունների մասին (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանն այս անգամ «Live! with Kelly and Michael»-ի հերոսուհին է դարձել, որի ժամաակ խոսել է Քանյե Ուեսթի և իր երեխաների հետ հարաբերությունների մասին: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Նորթը չի սիրում իր եղբորը: Ինձ համար շատ ծանր է դրա պատճառով: Սկզբից ես կարծում էի, որ դա ընդամենը ժամանակավոր է և շուտով կավարտվի, սակայն ոչ: Ամեն ինչ նույնն է մնացել»,- ասել է Քարդաշյանը՝ հավելելով, որ 4 տարեկանում արդեն աղջիկը սովորել է սրամտությամբ հասնել իր ուզածին:
«Երբեմն նա կանչում է ինձ խաղալու, իսկ եղբորն ասում է: «Մենք թեյ ենք խմում: Միայն աղջիկների համար է, հայրիկը նույնպես չի կարող մասնակցել»: Եվ դրանից հետո դուռը փակում է Սենթի երեսին»,- նշել է Քիմ Քարդաշյանը: