Ռուս պաշտոնյաների ամենահարուստ կանայք
«Forbes Woman»-ը հրապարակել է ռուս պաշտոնատար անձանց կանանց ունեցվածքի մասին տվյալներ: Թոփ-հնգյակում են նաև Եկատերինա Իգնատովան՝ «Ростех» ընկերության գլխավոր տնօրենի կինը (848.5 միլոին ռուբլի), Ելենա Նիկոլաևնան՝ Պետդումայի պատգամավորի կինը (646 միլիոն ռուբլի), Ալեքսանդրա Նիկոլաևնան (646 միլիոն ռուբլի): Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Առաջին հորիզոնականում Թաթարստանի նախագահի կին Գուլսինա Միննիխանովան է, ով ունի 2.351 միլիարդ ռուբլու եկամուտ: Երկրորդ հորիզոնականում Ռաիսա Բրեդնին է՝ Ուլան Ուդեի քաղաքային խորհրդի պատգամավորի կինը:
Երրորդ հորիզոնականում Օլգա Բոգոմազն է՝ նույնանուն տնտեսության սեփականատերը: Բրյանսկի շրջանի ղեկավարի կինը, շնորհիվ բիզնեսի, աշխատել է 864 միլիոն ռուբլի, ինչը 240 անգամ շատ է, քան իր ամուսնու տարեկան եկամուտը: