Աշխարհի ամենահզոր «iPad»-ը կտրուկ էժանացել է Ռուսաստանում
Ռուսաստանում կտրուկ իջել է ամենամեծ և ամենահզոր «iPad»-ի գինը: Պլանշետի էկրանը 12.9-դյույմանոց է: Այսպես, 2015 թվականի արտադրության սարքավորումը հնարավոր է ձեռք բերել 40 000 ռուբլուց մի փոքր ավել գնով: Այս մասին գրում է « Российская Газета»-ն:
Պլանշետի միջին կարգի գները տատանվում են 45-47 000 ռուբլու սահմաններում:
Վաճառքի սկզբում 32ԳԲ հիշողությամբ «iPad Pro»-ն գնորդների համար հասանելի էր 65 990 ռուբլով: Այսպիսով, այս ժամանակի ընթացքում սարքավորումն էժանացել է մոտավորապես մեկ երրորդով:
Ռուսաստանում էժանանում են ոչ միայն «Apple»-ի մոդելները, այդ թվում՝ «iPhone»-ը, այլև ընկերության հիմնական մրցակից համարվող «Samsung»-ի սարքավորումները: «Galaxy S8»-ի գինը նվազել է 30 տոկոսով: