«Նախագահական» բիզնես. Պորոշենկոն 76 ընկերության սեփականատեր է
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն 76 ընկերությունների սեփականատեր է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Opendatabot» նախագծի նյութերին:
«Ամենամեծ թվով ընկերությունների սեփականատերերի թվում Ռինատ Ահմետովն է՝ 303, Պյոտր Պորոշենկոն՝ 76, Դմիտրի Ֆիրտաշը՝ 72 և Իգոր Կոլոմոյսկին՝ 45»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնի է դարձել, Ուկրաինայում կա 2 միլիոն 662 հազար 353 սեփականատեր, իսկ ընկերությունների թիվը հասնում է 1.5 միլիոնի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պորոշենկոն 2016թ-ի ընթացքում հայտարարագրել է 12 միլիոն գրիվենի եկամուտ: