Սանիտարը կասկածվում է 90 մարդու սպանելու մեջ
Գերմանիայում բուժեղբայրը կասկածվում է առնվազն 90 մարդու սպանելու մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղոըմ տալով «Tagesspiegel»-ին, որը վկայակոչում է ոստիկանության հայտարարությանը:
2015 թվականի փետրվարին Նիլս Հեգելին մեղավոր են ճանաչել 6 հիվանդի սպանության հարցում: Հատուկ կոմիտեն, որն աշխատել է 3 տարվա ընթացքում, հետազոտել է հիվանդաների հարյուրավոր գրառումներ և իրականացրել է ավելի քան 100 գերեզմանի արտաշիրիմում, որպեսզի ստուգի դեղերի հնարավոր հետքերը: Նշվում է, որ զոհերի թիվը հավանաբար ավելի մեծ է եղել:
«Եզրակացությունները, որոնք մենք կարողացանք անել, սարսափելի են: Դրանք կարող են պայթեցնել ցանկացած երևակայություն»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը:
Հետազոտողները վախենում են, որ այդ 90 դեպքերը «սառցաբեկորի միայն գագաթն են»: