Ինչո՞ւ պետք Է «Նաիրիտի» կամ Խոսրովի անտառի հրդեհը հանգցնեն, մեջը «քյար» չկա
Մի հարց տամ, ինչու պետք Է «Նաիրիտի» կամ Խոսրովի անտառի հրդեհը հանգցնեն, մեկ է մեջը քյար` այսինքը փող կամ ատկատ չկա:
Իշխանության բուրգը կառուցված է փողի, ատկատի, կոռուպցիայի վրա: Դա միակ գաղափարն է, որը փոխարինում է ազգային գաղափարախոսույանը, առավել ևս, որ չկա ոչ մի պատասխանատվության ինստիտուտ:
Այդպես էլ լինելու է և պետք չի ոչ զարմանալ ու ոչ էլ բողոքել: Սա հակամակարգ է, որը գնում է ինքնափլուզման ու մենք էլ փլատակների տակ ենք մնալու:
Բայց դա չի ամենադաժանը: Ամենադաժանը այն է, որ հնարավոր չեղավ մարդկանց միավորել երևէ այլ գաղափարի շուրջը ու դրանում արդեն իշխող խմբավորումը չի մեղավոր: Դա արդեն մեր կոլեկտիվ մտավոր սնանկության հետևանքն է:
Իշխող խմբավորումը մեր միջի ամենառացիոնալ ու սթափ հատվածն է, ուղղակի իրենց ռեսուրսները օգտագործում են բացասական նպատակների համար:
Ստեփան Դանիելյան. Ֆեյսբուք