Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Անտոն Աղայանցի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել ճանաչված բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Անտոն Աղայանցի մահվան կապակցությամբ:
«Նշանակալի է Անտոն Աղայանցի ավանդը հայ թատերարվեստի, մասնավորապես՝ հեռուստաթատրոնի զարգացման գործում: Նրա բեմադրած ներկայացումները ջերմությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից: Գնահատելի է նաև վաստակաշատ բեմադրիչի երկարամյա մանկավարժական գործունեությունը՝ ուղղված արվեստագետների նոր սերնդի դաստիարակությանը:
Խորին ցավակցություն եմ հայտնում Անտոն Աղայանցի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: