Թուրք հայտնի հաղորդավարը սպանվել է Ստամբուլի հյուրանոցներից մեկում
Նախօրեին Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող հյուրանոցներից մեկում սպանվել է թուրք հայտնի հաղորդավար Վաթան Շաշմազը: Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ը:
Ըստ թուրքական «Հյուրիյեթ» օրաթերթի՝ Շաշմազը սպանվել է նախկին սիրեցյալի՝ Ֆիլիզ Աքերի կողմից: Վերջինս Շաշմազի վրա 4 անգամ կրակելով նրան սպանելուց հետո, նույն ատրճանակով ինքնասպան է եղել:
Որպես սպանության դրդապատճառ շրջանառվում է այն վարկածը, որ նախկին թոփ մոդել և դերասանուհի Ֆիլիզ Աքերը անպատասխան զգացմունքներ է ունեցել Շաշմազի հանդեպ:
Ֆիլիզը նույնիսկ մի քանի անգամ սպառնացել է սպանել նրան,եթե վերջինս չբաժանվի կնոջից ու չամուսնանա իր հետ: