Մահացել է Ալեն Դելոնի նախկին սիրելին
Ֆրանսիացի դերասանուհի Միրեյ Դարկը մահացել է Փարիզում՝ 79 տարեկան հասակում: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Նրա մահվան լուրը հարազատները հայտնել են օգոստոսի 28-ի առավոտյան՝ ֆրանսիական «RTL» ռադիոյին:
Մահվան պատճառը չի նշվել: Նշվում է միայն, որ 2016թ սեպտեմբերին դերասանուհին 3 անգամ կաթված է ստացել, որից հետո կորցրել է խոսելու ունակությունը:
Դարկը ծնվել է 1938 թվականին Ֆրանսիայի Տուլոն քաղաքում: Իր կարիերայի ողջ ընթացքում նա խաղացել է ավելի քան 50 ֆիլմերում:
1970-ականներին Դարկը սիրավեպ է ունեցել Ալեն Դելոնի հետ:
2005թ-ին դերասանուհին արժանացել է Ֆրանսիայում Պատվո լեգիոնի ասպետի կոչմանը: