Կուբանում վթարված ավտոբուսի վարորդը հայ է եղել. նա ձերբակալվել է (տեսանյութ)
Կրասնոդարի երկրամասում նեղուցն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
«Տուժածներից մեկը մահացել է բժշկական հաստատությունում: Զոհերի թիվը դարձել է 19-ը»,- նշում է աղբյուրը:
Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին՝ առավոտյան: Բոլոր մահացածներն ու վիրավորները «Таманьнефтегаза»-ի աշխատակիցներ են եղել:
Վթարի պատճառը եղել է արգելակման համակարգի անսարքությունը: Վթարի գործով ձերբակալվել է վարորդ՝ Կարապետ Միքայելյանը և գործարար Յուրի Վեչերաձեն: Նրանք ձերբակալվել են մինչև հոկտեմբերի 26-ը ժամկետով: