Բոսֆորում նավը երկու մասի է կիսվել (տեսանյութ)
Այսօր՝ օգոստոսի 28-ին‚ Բոսորի նեղուցով նավարկող «Leonardo» անվամբ բեռնատար նավը եկու մասի է կիսվել: Այս մասին հայտնում է «NTV» հեռուստաալիքը:
Նշվում է‚ որ դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի ծովափնյա Սարըյեր թաղամասի մոտակայքում: Նավի վրա եղած 11 մարդուն հաջողվել է ափ դուրս բերել:
Հաղորդվում է‚ որ Մոնղոլիայի դրոշի ներքո նավարկող նավի կապիտանը Ադրբեջանի քաղաքացի էր:
114մ-ոց նավի մի մասը ամբողջովին խորտակվել է, իսկ մյուս մասը հաջողվել է դուրս բերել ափ: Այն կառուցվել էր 1975թ-ին և եղել է վթարային վիճակում: