Ռուսաստանն ու Չինաստանը աննախադեպ երկար ժամանակով համաձայնագիր են ստորագրելու՝ տիեզերական համատեղ հետազոտությունների համար
Այս տարվա հոկտեմբերին Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստվում են ստորագրել համատեղ համագործակցության երկկողմ պայմանագիր: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Պայմանագրի համաձայն նրանք համատեղ տիեզերական հետազոտություններ են իրականացնելու 2018-2022թթ-ի ընթացքում:
Նրանց ուսումնասիրությունների հիմանական առարկան լինելու է լուսինը: Պլանավորվում է նաև որոնել տիեզերական տրանսպորտային միջոցների բեկորներ, երկրի հեռահար նմուշներ: Կողմերը պատրաստվում են նաև համատեղ արբանյակային նոր համակարգ ստեղծելու ուղղությամբ աշխատել:
Նշվում է, որ առաջին անգամ Ռուսաստանի և Չինաստանի միջև կնքված պայմանագիրը կնքվելու է այնքան երկար ժամանակ, որ թույլ կտա ավելի հաջողակ նպատակներ դնել և հաջողության հասնել: