Ինչպիսին է Անջելինա Ջոլիի նոր‚ շքեղ առանձնատունը‚ որում նա բնակվում է Փիթից ամուսնալուծվելուց հետո (տեսանյութ‚ լուսանկարներ)
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը մեր ժամանակների ամենագեղեցիկ զույգերից մեկն էին: սակայն անցյալ տարի աստղային ամուսինները հայտարարեցին ամուսնալուծվելու մասին: Իսկ վերջերս էլ Անջելինան գնեց մեծ‚ շքեղ առանձնատուն‚ որում այժմ՝ ամուսնալուծությունից հետո բնակվում է երեխաների հետ: Հայտնի է‚ որ դերասանուհին այդ մեծ վիլլայի համար վճարել է 25 միլիոն դոլար:
Ինչ խոսք‚ Ջոլին նման շքեղություն իրեն կարող է թույլ տալ: Առանձնատունը գտնվում է Լոս Անջելեսի Լոս Ֆելիս թաղամասում: Ինչպես հաղորդում են արևմտյան ԶԼՄ-ները՝ Ջոլին ձեռք է բերել քաղաքում և դրա արվարձաններում եղած ամենաթանկ առանձնատունը: