Մահացել է ռեժսոր‚ վաստակավոր գործիչ Անտոն Աղայանցը
Երևանում կյանքի 77-րդ տարում մահացել է ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անտոն Աղայանցը։ Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Ծնունդով Սանկտ Պետերբուրգից պրոֆեսորը սովորել է Անտոն Աղայանցը ծնվել է Լենինգրադոմ( Սանկտ Պետերբٳրգ)։ Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում ապա կրթությունը շարունակել է Լենինգրադի թատերական արվեստի ակադեﬕայի ասպիրանտուրայում: 1963թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում:
Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում (պրոֆեսոր):
Նշենք‚ որ Անտոն Աղայանցի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 18:00-ին «Լյուար» սգո սրահում‚ իսկ վերջին հրաժեշտը կլնի օգոստոսի 29-ին, ժամը 13:00-ին նույն վայրում: