Ամենաերիտասարդ տատիկը. 23-ամյա ռումինացին արդեն թոռնիկին է մեծացնում (լուսանկար)
Երբեմն երեխաներն այնքան արագ են մեծանում, որ չես հասցնում աչքդ թարթել, երբ նրանք արդեն շտապում են արդեն սեփական ընտանիքները կազմել: Որոշ դեպքերում երեխաներն անգամ առանց մանկության են մնում՝ փորձելով արագ մեծանալ: Օրինակ, ռումինացի Ռիֆկա Ստանեսկուն արդեն 23 տարեկանում տատիկ է դարձել: Այս մասին գրում է Ihappymama.ru-ն:
11 տարեկանում գնչուական ծագում ունեցող Ռիֆկան ստիպված տնից փախել է, քանի որ նրա հայրիկը պատրաստվում էր ամուսնացնել աղջկան հասուն տղամարդու հետ:
12 տարեկանում նա ունեցավ իր դուստր Մարիային մի տղայից, ով իրենից 2 տարով էր մեծ: Մեկ տարի անց նա արդեն որդի ունեցավ: Իսկ 11 տարի անց Մարիան կրկնեց մոր ճակատագիրը և որդի ունեցավ: Այսպիսով Ռիֆկան դարձավ աշխարհի ամենաերիտասարդ տատիկը, ով ընդամենը 23 տարեկանում դաստիարակում է թոռնիկին: