Օդաչուն մահացել է, շունը՝ փրկվել. ավիավթար Գերմանիայում
Ներքին Սաքսոնիայում՝ Գերմանիայում, մասնավոր մեկ շարժիչ ունեցող ինքնաթիռ է կործանվել: Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը՝ հղում տալով «Frankfurter»-ին:
Ինչպես հաղորդվում է, 82-ամյա օդաչուն մահացել է, իսկ շունը, ով ևս ինքնաթիռում է եղել նրա հետ, փրկվել է:
Նշվում է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել երկաթուղային ուղիների մոտ և նկատվել է գնացքի վարորդի կողմից, ով և կանչել է փրկարարներին: Ճշտվում են վթարի պատճառները: