Քայլի Ջեններն առաջին անգամ իսկապես մերկացավ. աստղի «սուպերմերկ» ֆոտոշարքը
20-ամյա Քայլի Ջենները հայտնի է իր անկեղծ ֆոտոշարքերով, սակայն «V Magazine» ամսագրի համար արված նկարահանումը հենց իր՝ հեռուստաաստղի խոսքով, իր առաջին «սուպերմերկ» փորձն է դարձել: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Քայլին խոստովանել է, որ առաջին անգամ է այդպիսի տեսքով նկարահանվում, չնայած նրան, որ նա հաճախ է գայթակղիչ լուսանկարներ հրապարակում, սակայն մինչև այս պահը Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը իսկապես չէր մերկացել:
Ֆոտոշարքում Քայլին սև ֆոնի վրա թափանցիկ հագուստով է: Լուսանկարները շատ անկեղծ են ստացվել՝ գրեթե ոչ մի բան երևակայությանը չթողնելու համար: Ջենները կադրում երկար բաց գույնի վարսերով է: