Թերեզա Մեյը կլքի իր պաշտոնը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հավանաբար չի վերընտրվի պահպանողականների առաջնորդ և կլքի պաշտոնը երկու տարուց՝ 2019 թվականի օգոստոսի 30-ին: Այս մասին գրում է Smi2.ru-ն՝ հղում տալով «Mirror»-ին, որը վկայակոչում է բրիտանական խորհրդարանում իր աղբյուրին:
«Ակնայտ է, որ նա չի լինի մեր կուսակցության առաջնորդը հաջորդ ընտրություններին և կլքի պաշտոնը 2019 թվականի սեպտեմբերին»,- նշել է պահպանողակաների կուսակցության անդամը:
Թերթի տվյալներով՝ կուսակցության նոր ղեկավարի ընտրությունները կանցկացվեն 2019 թվականի ամռանը: Հաջորդ առաջնորդի անունը հայտնի կդառնա օգոստոսի 30-ին: