Ադրբեջանում զինապահեստի պայթյունի հետևանքով տարհանվածները վերադարձել են բնակավայր. հրդեհը տեղայնացվել է
Ադրբեջանում զինապահեստում բռնկված հրդեհի և պայթյունների պատճառով բնակավայրերից տարհանված բնակիչները վերադարձել են իրենց տները: Այս մասին նշվում է երկրի ՊՆ-ի, ԱԻՆ-ի և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Հրդեհն արդեն տեղայնացվել է, վնասազերծվել են պայթած պահեստները: Առողջապահության նախարարության տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով տուժել է 6 մարդ, նրանց վիճակը կայուն է: Ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել երկու հոդվածներով:
Ավելի վաղ ճանապարհային ոստիկանությունը հաստատել էր Բաքու-ՌԴ սահման մայրուղու փակումը: