Սպասում էի սպիտակ ձիով ձիավորիս, էն էլ եկավ լրիվ սև ու զրահապատ. Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Աչքերս սառած սպասում էի ձիավորիս (սպիտակ ձիով), էն էլ եկավ լրիվ սև ու զրահապատ։
Հիմա ուզում եմ հասկանալ, գուցե լավ չէի՞ ձևակերպել ցանկությունս, սպիտակ ձիու փոխարեն սև-սաթ ձի, ձիավորն էլ՝ զրահապատ, սաղավարտն էլ գլխին։ Ասում եմ կարող ա՞ վախենում էր, թե՞ դեմքը փակել էր, որ հետո չճանաչեմ ու պահանջներ ներկայացնեմ: Գլխին բան կար, չճանաչեցի: Հիմա իմն է»: