«ԻՊ»-ը ստանձնել է Բրյուսելի մզկիթի ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել այն ահաբեկչության պատասխանատվությունը, որի ժամանակ տղամարդը մզկիթում հարձակվել էր զինվորականների վրա Բրյուսելի կենտրոնում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
Այս տեղեկությունը հաստատել է նաև «SITE Intelligence Group» կազմակերպությունը, որը զբաղվում է ահաբեկիչների գործողությունների մոնիթորինգով:
Այս երկու աղբյուրները վկայակոչում են «Amaq» գործակալությանը, որը համագործակցում է «ԻՊ» ահաբեկչական խմբավորման հետ:
Երեկ երեկոյան «Ալլահ աքբար» բացականչությամբ տղամարդը հարձակվել էր Բրյուսելի զինվորականների վրա: Դեպքի հետևանքով տուժել է երկու մարդ: