«ԻՊ»-ի հաջորդ թիրախը Հռոմի պապն է. Վատիկանում անհանգստացած են
Վատիկանի պետքարոտւղար Պյետրո Պարոլինը պատմել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադիր է հարձակվել Ֆրանցիսկոս պապի վրա: Այս մասին գրումէ Life.ru-ն՝ հղում տալով «Associated Press» լրատվական գործակալությանը:
Ինչպես հաղորդվում է, խմբավորման համախոհների «Telegram»-ի ալիքում տեսանյութ է հրապարակվել, որտեղ խոսում են Իտալիայում սպասվելիք ահաբեկչությունների մասին:
Պարոլինի խոսքով՝ Հռոմի պապը հորջորջվում է «Իսլամական պետության» հաջորդ թիրախը:
Նշվում է, որ Վատիկանում շատ բարձր մակարդակի վրա է անվտանգությունը: