Իբիցա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ագրեսիվ ուղևորների պատճառով (տեսանյութ)
Իռլանդական «Ryanair» ավիաընկերության ինքնաթիռը, որը Լոնդոնից իսպանական Իբիցա կղզի էր ուղևորվում, արտակարգ վայրէջք է կատարել ֆրանսիական Բորդո քաղաքում ինքնաթիռում եղած բռի ուղևորների պատճառով: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Mirror»-ին:
Պատահարը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Ինչպես հաղորդվում է, բրիտանական ծագում ունեցող մի քանի ուղևորներ սկսել են բորտուղեկցորդուհիներից պահանջել արագ իրենց ալկոհոլ վաճառել: Հաղորդվում է, որ ուղևորներից մեկն ավելի ագրեսիվ է դարձել և բռնել է բորտուղեկցորդուհու ձեռքը:
«Նա պահանջում էր, որ իրեն մատակարարեն, և կռվում էր այլ ուղևորների հետ: Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և նա բղավել է ու ագրեսիվ եղել»,- պատմել են ականատեսները: