Մոսկվայում գլխարկ դնելու համար ծեծելով սպանել են բլոգերին
Մոսկվայում երեք տղամարդ ծեծելով սպանել են անցորդին նրա համար, որ նա «ըստ իրենց հասկացողության» չի հագված եղել: Դեպքը տեղի է ունեցել Գորկու այգում: 29-ամյա բլոգեր Ստաս Դումկինը ընկերոջ և երկու աղջիկների հետ քայլելիս է եղել, երբ նրան են մոտեցել երեք անհայտ անձինք: Նրանք վերցրել են տղայի գլխարկը, հետո հանել ակնոցները և սկսել ծեծել նրան: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Պատահարի հետևանքով նա մեջքի վրա ընկել է, նրան հոսպիտալացրել են գլխի ծանր վնասվածքով: Մեկ շաբաթ անց նա մահացել է գիտակցության չգալով:
Ինչպես նշել է «Mash» ալիքը, դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ճշտվել են կասկածյալները: Սակայն մահացածի բարեկամները վստահ չեն, որ մեղավորները կպատժվեն: