Տղերք, բա «Արարատ»-ին ձեռք առնելը հաշիվ չի՞, թե՞ ռուսներին կարելի է
Մեկ էլ ինչն է հետաքրքիր՝ ռուսները տարբեր ֆորումներում նույն նախադասության մեջ միաժամանակ ձեռք են առնում «Արարատ» և «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբների անունները՝ որպես «հարևան պետությունների տեղանուններով կոչված» և տակի քոմենթներում հարյուրավոր ադրբեջանցիներ կատաղի կռիվ են տալիս այդ ձեռառնոցի դեմ, ընդ որում երբեմն ուղղակիորեն նշելով, երբեմն էլ չնշելով, բայց վիրավորանքից փաստացիորեն պաշտպանելով նաև հայերին, մինչդեռ ձեռառնոցիին հակաճառող հայեր ոչ միայն գրեթե չկան, այլև ավելին, հայկական սոցցանցերում ու երեկ անգամ 1in.am -ում աչքովս ընկավ, երևույթը ներկայացվում է, թե «տեսեք մեր ռուսները ո՞նց հագցրեցին ազիկներին»։
Տղերք, բա Արարատին ձեռառնելը հաշիվ չի՞։ Թե դա հեչ, կարևորը, որ «Ղարաբաղին» էլ ձեռք առնեն ու ընդհանրապես, ռուսներին կարելի է, ռուսներն իրավունք ունե՞ն։
Անկեղծ, չեմ հասկանում այդ ոգևորությունը:
Նաիրի Բադալյան. Ֆեյսբուք